News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հովհաննես Այվազովսկու հոբելյանը Ուկրփոստը նշել է նոր գեղաարվեստական նամականիշի թողարկմամբ։ Այսուհետ շրջանառության մեջ կմտնի նոր փոստային նամականիշը (140000 տպաքանակով) եւ փոստային բլոկը ( 36000 տպաքանակով), փոխանցում է Analitikaua.net-ը։

Ուկրփոստի կայքը նշում է, որ նամականիշի, բլոկի եւ դրոշմի դիզայնի հեղինակը Վասիլի Վասիլենկոն է։ «Տաղանդավոր ծովանկարչին նվիրված նամականիշի թողարկումն անհրաժեշտ քայլ է պետության կողմից՝ հայ-ուկրաինական բարեկամության զարգացման մեջ նրա ունեցած ավանդի համար»։ Այս մասին AnalitikaUA.net-ին ասել է պատմաբան Եվգենի Սաֆարյանսը։ 

«Հայկական ծագմամբ հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակի կապակցությամբ կարեւոր է հիշելը, որ նրա ամբողջ կյանքն ու աշխատանքը անքակտելիորեն կապված են եղել գեղեցիկ ու գեղատեսիլ երկրի՝ Ուկրաինայի հետ, որին նա նվիրել է իր նկարների մի մասը»,-նշել է պատմաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ