Պակիստանի հարավում զինված անձինք բարձրաստիճան ոստիկանի են սպանել։ AP-ն հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Կարաչիում։ Ոստիկանն ու նրա թիկնապահը զոհվել են։
Հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակման հետեւում։ Սակայն ոստիկանությունում կարծում են, որ, ամենայն հավանականությամբ, հարձակումը կազմակերպել են տեղի գրոհայինները, որոնք հաճախ են հարձակվում անվտանգության ուժերի վրա։