Եգիպտոսում փոխհրաձգության ընթացքում զոհվել է մեկ ոստիկան եւ երեք ջիհադական, որոնց նկատել են ղպտի քրիստոնյաների վրա հարձակման ժամանակ։ Այս մասին հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի ՆԳՆ-ն։
Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկիչները կրակ են բացել Քենա նահանգում լեռնային տեղանքում գտնվող իրենց ապաստանում։ Փոխհրաձգության արդյունքում երկու կասկածյալ եւ ոստիկանության սպա է սպանվել։ Սպանվել է նաեւ իրազեկիչը, որը անվտանգության ուժերին ցույց է տվել ապաստանի տեղը։
Դեպքի վայրում ոստիկանությունը զենքեր ու ոսկյա զարդեր է հայտնաբերել, որոնք հնարավոր է գողացել էին քրիստոնյա զոհերից։ Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ԻՊ-ի գրոհայինները հարձակվել են ղպտի քրիստոնյաների ավտոբուսի վրա։ 29 քրիստոնյա է զոհվել։