News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ» գործարանում տեխնիկական աուդիտ չի անցկացվի: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ օգոստոսի 12-ին, գործարանի նախկին աշխատակիցներից Կարինե Շահվերդյանն ասաց, որ կառավարությունը թույլ չի տվել «Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգին աուդիտ անցկացնել:

«Մենք հույս ունեինք, որ վերջապես սայլը տեղից շարժվում է, ներդրողներ են եկել, թույլ կտան աուդիտ անցկացնել, սակայն սխալվեցինք: Եվրամիություն-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահ Գրիգորյանը տեսնում է, որ մենք ամեն ինչ անում ենք գործարանը վերագործարկելու համար, պայքարում ենք եւ, ի վերջո, դրա հնարավորությունը կա, բայց թույլ չեն տալիս քայլեր ձեռնարկել»,- ասաց նա:

Կարինե Շահվերդյանը նշեց, որ նաիրիտցիները շարունակելու են իրենց պայքարը՝ դիմելով կտրուկ քայլերի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ եվրոպացի ներդրողներ են եկել, այցելել են գործարան եւ ծանոթացել ներկա իրավիճակին, հետո հանդիպում են ունեցել Կառավարության անդամների հետ ու որոշվել է աուդիտ անցկացնել՝ հասկանալու համար, թե որքան ներդրում է հարկավոր գործարանի վերագործարկման համար:

Նշենք, որ «Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչվել, նախկին աշխատակիցները պահանջում են վերագործարկել այն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշնանը Հայաստանը կհյուրընկալի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» կազմակերպության հերթական միջոցառումը
Միջոցառումը երկրորդ անգամ է անցկացվելու ամերիկյան աշխարհամասի սահմաններից դուրս: Նախկինում ծրագիրը համատեղ հայտով հյուրընկալել են...
2024-ի հունվար-մայիսին ՀՀ տնտեսությունները ձեռք են բերել շուրջ 42.5 մլրդ դրամի նորագույն մեքենասարքավորումներ. Պապոյան
Մեր տնտեսության արդյունավետության բարձրացմանը միտված կարևորագույն ծրագրերից է Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը...
Հայաստանի տնտեսությունը և մարդիկ իրենց կենցաղով ավելի եվրոպացի են, քան եվրոպական մի շարք երկրներում․ Պապոյան
Մենք չունենք ծովային սահման, Եվրոպայի մեջ չենք, այլ գտնվում ենք Եվրոպայի...
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 3 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 14-ին, կազմել է...
Պետական աջակցության միջոցով կխթանվի գյուղատնտեսական նշանակության հողերի միավորումը
Ծրագրի իրագործումը կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը, համախառն արտադրանքի ավելացմանը և ծախսերի կրճատմանը...
Էկոնոմիկայի փոխնախարարը Նորվեգիայի դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Քննարկվել են ՀՀ-ի և Նորվեգիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ