News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սեուլը Փհենյանի հետ լարվածությունը նվազեցնելու համար ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները։ Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի կառավարության ներկայացուցիչը, փոխանցում է Yonhap-ը։

Նրա խոսքով՝ կառավարությունը քննարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Կորեական թերակզում լարվածության թուլացման եւ Սեուլի ու Վաշիգտոնի ուժեղ միության հիման վրա խաղաղությունը պահպանելու համար։

 «Սակայն Հարավային Կորեան երկխոսության համար դուռը բաց է թողնում։ Կառավարությունը Հյուսիսի հետ միջուկային հարցի շուրջ բանակցությունները վերսկսելու եւ երկու Կորեաների միջեւ կապերի բարելավման հնարավորություններ է փնտրում»,-ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ