Ջավախքում արտագաղթը չի դադարում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը: Նա նշեց, որ արտագաղթի պատճառն հիմնականում աշխատատեղերի բացակայությունն է:
«Արտագաղթը շարունակվում է, չի դադարում, սակայն, վիճակագրություն չկա, թե որքան է: Ժողովուրդը հենց հարմար առիթ է ունենում՝ արտագաղթում»,-ասաց նա:
Նրա խոսքով, ցավոք սրտի, արտագաղթողները Ջավախք չեն վերադառնում, այդպիսի հոսք չի նկատվում. «Թափով արտագաղթից հետո վրաց որոշ չինովնիկներն ասում են՝ հետ վերադարձեք: Սակայն, վերադառնալու համար էլ հարմար պայմաններ չեն ստեղծում»: