News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մինսկի խմբի համանախագահող երկրների առաքելություններից առաջնայինն այն էր, որ նպաստեին կողմերի դիրքորոշումները մերձեցնելուն, որպեսզի լինի համապարփակ կարգավորում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման եթերում նշել է արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ հավելել, որ այդ ուղղությամբ որեւէ առաջընթաց չկա եւ չի էլ ակնկալվել ադրբեջանական քաղաքականության պատճառով, հետեւաբար, արդեն առաջին պլան է մղվել եռանախագահության երկրորդ առաքելությունը՝ թույլ չտալ, որ իրավիճակն ապակայունանա, թույլ չտալ, որ վերսկսվեն ռազմական գործողությունները:

«Ի դեպ՝ ընդամենը նախօրեին էր, որ ամերիկացի համանախագահ Հոգլանդը համապատասխան հայտարարություն արեց հենց այն մասին, որ այսօր առաջնային խնդիրը դա է՝ ընդհուպ թվարկելով, որ պետք է հետ քաշել դիպուկահարներին, պետք է այդ մոնիթորինգի մեխանիզմներն ուժեղացնել, ավելին՝ տեղադրել սարքավորումներ, սա է իրականում մոտեցումը: Այստեղ շատ կարեւոր է, որը հատուկ շեշտում է Հոգլանդը, որ չնայած կան խորը հակասություններ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ, այս հարցում իրենք միասնական են»,-ընդգծել է Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, ցանկացած պետություն, ակնհայտ է, որ առաջնորդվում է սեփական շահերով, ցանկացած հարցում, այլ բան է, որ պետությունները ձգտում են տեղավորվել միջազգային խաղի կանոնների մեջ. «Միջազգային հարաբերություններում անշահախնդիր հասկացությունը ռոմանտիզմ է: Կան պետություններ, որոնք ավելի շատ են դա իրականացնում: Նույնիսկ դեպքեր կան, որ իրենց շահը մտցնում են հակասության մեջ միջազգային խաղի կանոնների հետ»,-ասել է փոխնախարարը:

Նա ընդգծել է, որ տվյալ պարագայում ինքը Ռուսաստանի, այսպես ասած, փաստաբանը չէ, ինքը ոչ թե պաշտպանում է Ռուսաստանին, այլ արձանագրում է, որ բոլոր պետություններն ունեն իրենց շահերը:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանն անմիջական հարեւանության մեջ է մեր տարածաշրջանի հետ, ինքն իր շահերն ավելի խորն է գիտակցում, քանի որ նաեւ ունի իր պատկերացումներ ԽՍՀՄ փլուզումից հետո հարեւան տարածաշրջանների վրա իր ազդեցության վերաբերյալ»,-ասել է Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ կարեւորն այն է, որ այստեղ կա համաձայնեցված գործողություն անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների կողմից. «Համանախագահները հենց այս հարցում չունեն առնվազն արտահայտված հակասություններ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ