News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, որի օծումն ու բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել կիրակի, Վլադիմիրում, կարող է հայերի կրոնական զբոսաշրջության կենտրոն դառնալ։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Ես վստահ եմ, որ Մոսկվայի մարզերից, մերձակա մարզերից այստեղ կժամանեն։ Կարծում եմ, որ Վլադիմիրում բացված այս մեծ եկեղեցին՝ ազգային մշակութային կենտրոնի հետ համատեղ, ձգողականության կենտրոն կդառնա»,-նշել է դեսպանը։

Տողանյանի խոսքով՝ Վլադիմիրում եկեղեցու բացումը նշանակալի իրադարձություն է ոչ միայն Ռուսաստանի հայերի համար, որտեղ ներկայում 47 հայկական ուղղափառ եկեղեցի է գործում, այլեւ ամբողջ աշխարհում սփյուռքի ներկայացուցիչների համար։

Վլադիմիրում հայկական եկեղեցին սկսել է կառուցվել 2006 թվականին։ Տաճարը կառուցված է ավանդական հայկական ոճով, բարձրությունը 37 մետր է։ Անհրաժեշտ 250 տոնա վարդագույն տուֆը բերվել է Հայաստանից։

Եկեղեցու հեղինակներն են ճարտարապետ Արտակ Ղուլյանն ու թեմական ճարտարապետ Ալեքսանդր Տրոֆիմովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն…
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ