News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալներով Արցախում 2017 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է իրավաբանական անձանց պետական գրանցումների 35 եւ անհատ ձեռնարկատերերի հաշվառումների 73 տոկոս աճ:

Արցախի Հանրապետության  արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, 2017 թվականի առաջին կիսամյակում գրանցվել են 76 առեւտրային եւ 12 ոչ առեւտրային տիպի իրավաբանական անձինք եւ պետական հաշվառման ենթարկվել 536 անհատ ձեռնարկատերեր:

Հիմնականում ավելացել է առեւտրային տիպի իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի գրանցումների եւ հաշվառումների թիվը: Արձանագրված աճին նպաստել են իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ մեկ պատուհանի սկզբունքով Էլեկտրոնային հայտերի ներկայացման համակարգի եւ հայտերի գրանցման  հեշտացված ընթացակարգի ներդրումը, ինչպես նաեւ Արցախում գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ