News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Շփման գծում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել։ 19-ամյա Արման Մովսիսյանը սպանվել է օգոստոսի 14-ի առավոտյան, ժամը 11:00-ին: Նա Արմավիրի մարզի Արշալույս գյուղից էր: Բակո Սահակյանը զինծառայողին հետմահու պարգաեւատրել է պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնվել է միջազգային սկանդալում: Իսրայելական պարբերականներից մեկը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ մոտ մեկ ամիս առաջ իսրայելական անօդաչու սարքերի հերթական առաքման շուրջ պայմանագիր կնքելուց առաջ ադրբեջանցիները իսրայելցի մասնագետներին խնդրել են սարքի հնարավորությունները ցույց տալ տեղում՝ օգտագործելով այն հայ զինվորականների դեմ: Իսրայելական ընկերության աշխատակիցները հրաժարվել են կատարել այդ պահանջը։ Ըստ աղբյուրի, ընկերության ղեկավարությունը փորձել է ճնշում գործադրել մասնագետների վրա, սակայն նրանք չեն համաձայնել անօդաչուն փորձարկել հայկական թիրախների դեմ: Դրանից հետո ընկերության բարձրաստիճան ներկայացուցիչներն են սկսել անօդաչուն կառավարել, սակայն վերջնարդյունքում իրենց նպատակին չեն հասել: Իսրայելական ընկերությունն այս տեղեկությունը հերքում է

Արդեն չորրորդ օրն է, ինչ հրշեջները փորձում են մարել անտառային երկու հրդեհների օջախները Վայոց ձորի եւ Արարատի մարզերում: Վայոց ձորում հրշեջները միայն նախօրեին են կարողացել տեղայնացնել ամենավտանգավոր օջախները, սակայն ամբողջությամբ հրդեհը մարել դեռ չի հաջողվում: Բնապահպաններն ահազանգում են՝ բացի նրանից, որ հրդեհի հետեւանքով 500 հա-ից ավելից անտառային տարածք է այրվել, այն մեծ վնաս է հասցրել կենսաբազմազանությանը, քանի որ այդ տարածքում չվերականգնվող, եզակի ծառատեսակներ կան: Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ, թեեւ Քննչական կոմիտեն երկու օր տեղեկություն տարածեց, որ նախնական տվյալով՝ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետեւանքով։ Արտավանցիները կասկածում են, որ հրդեհի հեղինակը իրենց գյուղի բնակիչ՝ 43-ամյա Կարեն Հակոբյանն է, սակայն նա որպես չի կասկածյալ չի ներգրավվել գործում: Այս պահին վտանգն ավելի մեծ է «Խոսրովի անտառ» արգելոցում, որտեղ հրդեհը տարածվել է մոտ 250 հա-ի վրա: Այս տարածքում Կարմիր գրքում գրանցված շատ կենդանիներ կան: Քամին ավելի է բարդացնում մարման աշխատանքները։ Քանի որ տեղի ուժերով հնարավոր չէ մարել հրդեհը, Հայաստանի ԱԻՆ-ը Ռուսաստանից ինքնաթիռ է խնդրել։ Այն այսօր երեկոյան ժամանել է Երեւան

Դժբախտ պատահար է տեղի ունեցել Սեւանա լճում. կիրակի լճում խեղդվել է Ռուսաստանի քաղաքացի Ռադմիր Ֆիլիպովը: 20-ամյա երիտասարդը Հայաստանում տեղակայված ռուսական զորամասի պայմանագրային զինծառայող էր, նա ընկերների հետ հանգստյան օրերին երկու ծառայակից ընկերների հետ Սեւան էր գնացել լողալու

Պռոշյան գյուղի փողոցներից մեկում ծառի տակ նորածին երեխայի են գտել: Ըստ բժիշկների, աղջիկ երեխան թեեւ ծանր ծննդաբերության հետեւանքով որոշ առողջական խնդիրներ ունի, սակայն նրա մոտ բնածին արատ չի հայտնաբերվել: Երեխային գտել են շաբաթ առավոտյան, իրավպահներն այժմ փնտրում են ծնողներին: Հիշեցնենք, որ սա այս տարի արդեն երկրորդ դեպքն է Կոտայքի մարզում. ամիսներ առաջ Հրազդանում խոտերի մեջ նորածին երեխա էր հայտնաբերվել մահացած վիճակում: Իրավապահները գտել էին երեխայի մորը, դեռեւս նախաքննություն է ընթանում

Հայ տաքսիստների ախորժակը աստղաբաշխական բարձունքների է հասել. օրերս նրանցից մեկը հնդիկ զբոսաշրջիկից 700 դոլար է պահանջել Կոմիտասից մետրոյի «Երիտասարդական» կայարան տեղափոխելու համար: Հնդիկ տղամարդը թեեւ առանց առարկելու վճարել է, սակայն, ավելի ուշ գլխի է ընկել, որ իրեն կողոպտել են եւ դիմել է ոստիկանություն:  

Եվրոյի փոխարժեքը շարունակում է աճել։ Օգոստոսի 14-ին այն կազմել է 564 դրամ։ Դոլարն աննշան էժանացել է՝ կազմելով 478 դրամ։ Ֆունտը եւ ռուբլին նույնպես աճել են՝ կազմելով, համապատասխանաբար, 620 դրամ եւ 8 դրամ։ 

Օգոստոսի 15-ից սկսած՝ շոգը Հայաստանում կնահանջի․ ջերմաստիճանը կնվազի  5-6 աստիճանով։ Երեւանում օգոստոսի 15-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի մինչեւ 24, ցերեկը՝առավելագույնը 35 աստիճան տաքություն

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ