News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն օգտագործում է տնտեսական ու դիվանագիտական լծակներ Վենեսուելայում ժողովրդավարությունը վերականգնելու համար։ Այս մասին հայտնել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Վենեսուելայում, նշելով, որ «չկայացած պետությունը» սպառնում է ամերիկացիներին, փոխանցում է Reuters-ը։

«Նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հասկացրել է, որ անտարբեր չի դիտելու, թե ինչպես է Վենեսուելան ընկղմվում  բռնապետության մեջ»,- հայտնել է Փենսը լրագրողներին Կարտախենայում։ «Վենեսուելայում չկայացած պետությունը սպառնում է ամբողջ կիսագնդի ու ԱՄՆ ժողովրդի անվտանգությանն ու բարգավաճմանը»,- նշել է նա։

Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսն ասել է, որ Լատինական Ամերիկայի ոչ մի երկիր չի համաձայնի Վենեսուելայում ԱՄՆ-ի ցանկացած տեսակի ռազմական միջամտությանը, ու նման տարբերակ անգամ չպետք է դիտարկվի ։ Վկայակոչելով Լատինական Ամերիկայում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ավելի քան հարյուրամյա պատմությունը, Սանթոսը հայտնել է, որ տարածաշրջանային առաջնորդներից ոչ մեկը չի ուզում «այդ ուրվականի» վերադարձը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Նրա խոսքով՝ ապօրինի սահմանադիր ժողովը ոչնչացնում է Վենեսուելայի ժողովրդավարական կառույցները։ «Սա մահացու հարված է։ Մենք աջակցում ենք բոլոր քայլերը, որոնք ընդունում է ԱՄՆ կառավարությունը ու մենք կաջակցենք լրացուցիչ միջոցառումները»,- ասել է նա՝ հավելելով, որ Կոլումբիան «միշտ կողմ է բանակցային ճանապարհով կարգավորմանը, որը նախեւառաջ պետք է լինի խաղաղ կարգավորում»։ «Ամերիկան աշխարհի մայրցամաք է,- հայտնել է Սանթոսը,-Այն աշխարհի հողն է։ Եկեք այն պահպանենք այդ տեսքով»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ