News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Եվս երկու հասարակական կազմակերպություններ դադարեցրել են փրկարարական առաքելությունը Միջերկրական ծովում։ «Բժիշկներ առանց սահմանների»-ից հետո Միջերկրական ծովում միգրանտներին օգնության առաքելութունները դադարեցրել են եւս երկու հասարակական կազմակերպություններ՝ «Փրկենք երեխաներին»-ը եւ «Ծովային աչք»-ը։ Նրանց ներկայացուցիչների խոսքով՝ պատճառը Լիբիայի առափնյա ծառայության սարսափելի գործողություններն են եւ Իտալիայի կառավարության կողմից խոչընդոտները, փոխանցում է NTDTV-ն։

Առափնյա ծառայութունը մի քանի անգամ կրակ է բացել փրկարարական նավերի ուղղությամբ, երբ նրանց հանդիպել է Լիբիայի տարածքային ջրերում։

Բացի այդ՝ Իտալիան Լիբիայի ջրեր նավեր է ուղարկել՝ միգրանտների հոսքը Եվրոպա կանգնեցնելու համար։ Իտալիայի իշխանությունները ՀԿ-ներին կասկածում են մարդկանց ապօրինի փոխադրողներին օժանդակելու մեջ։

Այսպիսով, միակ կազմակերպությունը, որը Միջերկրական ծովում կշարունակի փրկարարական առաքելությունը, Sos Mediterranee-ն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ