News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախում օգոստոսի 14-ին զոհված 19-ամյա Արման Մովսիսյանն  անձամբ էր ցանկություն հայտնել Արցախում ծառայելու: NEWS.am-ի հետ զրույցում նրա հորեղբայրը՝ Երվանդ Մովսիսյանը, պատմեց, որ նա ծառայելիս է եղել Արտաշատում, սակայն, իր դիմումի համաձայն մեկնել է Մատաղիս:

«Մեկ տարի, երկու ամսվա ծառայող էր, անձամբ էր ցանկություն հայտնել Արցախում ծառայելու: Ծնողները դեմ էին, բայց այդպես էլ չկարողացան համոզել, որ չգնա: Շատ գոհ էր ծառայությունից, ամեն ինչ անում, որ ծնողներին չհիասթափեցնի»,-պատմեց նա:

Արման Մովսիսյանը մինչեւ բանակ մեկնելը շախմատով է զբաղվել, նրան գյուղում ճանաչում են գյուղում ամենալավ շախմատ խաղացողի. «Տարբերվում էր հասակակիցներից: Որ շախմատ էր խաղում, ոչ ոք չէր կարողանում հաղթել նրան»:

Արման Մովսիսյանը նաեւ օգնել է ծնողներին ընտանիքի հոգսերը հոգալու հարցում. մինչեւ ծառայության մեկնելը զբաղվել է գյուղատնտեսությամբ, օգնել ծնողներին փոքր քրոջը մեծացնելու հարցում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2017թ. օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմանում ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 19-ամյա Արման Մովսիսյանը:

Արմանը Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ էր, նա ընտանիքի միակ արու զավակն էր, ունի իրենից փոքր քույր: Նրան հողին են հանձնել Արշալույսի գերեզմանատանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ