News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի փորձագետների համաձայն՝ ԱՄՆ-ում աճում են քսենոֆոբիան եւ ռասիզմը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի գարսենյակի հայտարարությունում ասվում է, որ պատճառը ամերիկյան Շարլոթսվիլի իրադարձություններն են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Վիջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքի իրադարձությունների հետ կապված ԱՄՆ-ի իշխանություններին ուղղված դիմում են ստորագրել աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց գործերով աշխատանքային խմբի ղեկավար Սաբելո Գումեձեն, ռասիզմի ժամանակակից ձեւերի, ռասսայական խտրականության, քսենոֆոբիայի եւ անհանդուրժողականության այլ տեսակների հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Մութումա Ռութերեն եւ ռասսյական խտրականությունն արմատախիլ անելու ՄԱԿ-ի կոմիտեի նախագահ Անաստասիա Քրիքլեյը։

«Մենք այդ իրադարձությունները դիտարկում ենք որպես ռասսայական խտրականության, աֆրոֆոբիայի, ռասիզմի եւ քսենոֆոբիայի հողի վրա բռնության աճի օրինակ, որը նկատում ենք ամբողջ ԱՄՆ-ի տարածքում։ Մենք խորապես մտահոգված ենք կազմակերպված ատելության եւ ռասիստական խմբերի տարածմամբ։ Ատելության եւ ռասիզմի ակտերը պետք է միաձայն դատապարտվեն։ Ատելության հողի վրա հանցագործությունները պետք է հետաքննվեն, իսկ մեղավորները՝ պատժվեն»,-ասվում է փորձագետների հայտարարությունում։

Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի ներկայացուցիչները ԱՄՆ-ի իշխանություններին կոչ են արել անհապաղ պարզաբանել երեւույթները, որոնք ռասիզմի հողի վրա բռնություն են բորբոքում, նման իրադարձությունների անկախ հետաքննություն իրականցնել եւ պատժել մեղավորներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է. ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած...
ՀԴԲ տնօրենը նախազգուշացրել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակումը կարող է «ոգեւորել» «ծայրահեղականներին» ԱՄՆ-ում եւ այլուր
Քրիստոֆեր Ռեյը նախազգուշացրել է...
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել ուժեղացնել անվտանգության միջոցները
«Սինոֆոբիան սրվել է, բազմաթիվ ասիացիներ չարամիտ հարձակումների են ենթարկվել...
ԱՄՆ-ում ծայրահեղական խմբավորումների սպառնալիքի մակարդակը մնում է բարձր
Նախազգուշացումն արվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ ԱՄՆ որոշ դպրոցներ չեղարկել են դասերը եւ ինքնամեկուսացման հրամաններ արձակել։ Արդյունքում քննիչներին չի հաջողվել որեւէ պայթուցիկ գտնել։
Լավրովն աշխարհին կոչ է արել արձագանքել հասարակությունն ազգային հատկանիշով պառակտելու փորձերին
Անհրաժեշտ է համաշխարհային հանրության ակտիվ արձագանքը...
Գերմանիայում ավելացել է աջ եւ ձախ ծայրահեղականության հողի վրա կատարված հանցանքների թիվը
«Գերմանիայում քաղաքական հանցավորությունը, որի դրդապատճառ է քաղաքականությունը, զգալիորեն աճել է՝ 8,5 տոկոսով: Նույնիսկ եթե այդ հանցանքները կազմեն հանցանքների ընդհանուր թվի մոտ 1 տոկոս, այդ թվերը մեծ մտահոգություն են առաջացնում»,-հայտարարել է Զեեհոֆերը...
Ամենաշատ