News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Քեմբրիջի համալսարանի հրատարակչությունն արգելափակել է  Չինաստանի տարածքում հազարավոր ընթերցողների հասանելիությունը հարյուրավոր գիտական հոդվածների նկատմամբ, ներառյալ՝ 50 տարի առաջ հրապարակվածները։ Դա արվել է ՉԺՀ-ի իշխանությունների խնդրանքով։ Այս մասին հաղորդում է RTVI-ն՝ վկայակոչելով The Guardian-ը։

Արգելափակվել են China Quarterly ակադեմիական պարբերականում հրապարակված հոդվածները (Չինաստանին նվիրված հեղինակավոր պարբերական)։

The Guardian-ը նշում է, որ պարբերականի ղեկավարությունը հարկադրված է դիմել այդ քայլին, հակառակ պարագայում ՉԺՀ-ի ընթերցողները հասանելիություն չէին ստանա ավելի մեծ թվով հրապարակումների նկատմամբ։ Այս մասին China Qaurterly-ի գլխավոր խմբագիր Թիմ Փրինգալը գրել է պարբերականի ընթերցողներին ուղղված ուղերձում։

Արգելափակվել են ավելի քան 300 հոդվածներ։ Դրանց մեծ մասը նվիրված է Տիբեթին։ Արգելափակվել են նաեւ  Տյանանմենի հրապարակում 1989 թվականին բողոքի ակցիաները ճնշելու վերաբերյալ հոդվածները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ