News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այս պահին որեւէ բանակցություն չի վարվում, եթե լինի առաջարկ, որը գնային համեմատական առումով ձեռնտու լինի մեզ, մեծ սիրով: Այս մասին Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով վերջին օրերի քննարկումներին, որոնք կապված են Իրանից գազի ձեռքբերման ծավալների աճին եւ դրա դիմաց փողով վճարելու հարցի հետ:

Անդրադառնալով Մեղրիում հայ-իրանական ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին վարչապետն ասաց. «Ես կարծում եմ, որ նոյեմբերի վերջ մենք կունենանք որոշակի հարթակ, որովհետեւ այդ հարցում մենք բազմաթիվ փորձեր ենք արել, այդ թվում՝ եղել են եւ՛ հաջողակ բանակցություններ, եւ՛ անհաջող բանակցություններ, բայց միանշանակ այդ հարթակը ստեղծելու ենք, ձեւավորելու ենք, եւ մոտ ժամանակներս Իրան կայանալիք այցի ժամանակ հստակ խոսելու ենք»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն theiranproject.com կայքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իրենք  դիտարկում են իրանական գազի մատակարարումները ՀՀ ավելացնելու մասին Հայաստանի հարցումը։ Նա նաեւ նշել է, որ Իրանն ուզում է Հայաստանի հետ առանձին համաձայնագիր ստորագրել՝ գազի արտահանումը ավելացնելու մասին, որպեսզի գազի դիմաց վճարը գումարով ստանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ