Օգոստոսի 20-ի երեկոյան, Աբխազիայի մայրաքաղաք Սուխումիում պետավտոտեսչության աշխատակիցները կանգնեցրել են ավտոմեքենան, որի վարորդը 1992 թվականին ծնված Ավիձբա Այնար Անզորովիչն էր, փոխանցում է «Նաշա Աբխազիա»-ն։
Պետավտոտեսչության աշխատակից Ալբերտ Զեբելյանը արձանագրություն է կազմել, որտեղ նշվել է, որ վարորդն ավտոմեքենան վարել է առանց տեխանձնագրի։ Ավիձբան չի առարկել։.
Օգոստոսի 21-ին հերթափոխը հանձնելով Զեբելյանը տուն է գնացել։ Տան մոտ նրան սպասել են Այնար Ավիձբան եւ Զեբելյանին անծանոթ մի տղամարդ, որոնք ծեծի են ենթարկել ոստիկանության աշխատակցին։ Զեբելյանը վերքեր է ստացել դեմքի, գլխի շրջանում, ինչպես նաւ բազմաթիվ այլ վնասվածքներ։
Առաջին օգնություն ստանալուց հետո Զեբելյանը հիվանդանոց է տեղափոխվել։