News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե Հայաստանում բնապահպանական քաղաքականությունը չփոխվի, հրդեհները, ողբերգությունները՝ ինչպես «Խոսրովի անտառ»-ում, կարող են կրկնվել։ Այս մասին օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխարհագրագետ Աշոտ Խոյեցյանը։

Ի պատասխան հարցին, թե ինչպիսի՞ն է արգելոցի էկոհամակարգը վերականգնելու հնարավորությունը, աշխարհագրագետը նշեց, որ ջրի պակասի պայմաններում արագ վերականգնման պետք չէ սպասել։ «Արգելոցի շուրջ 3000 հեկտար տարածք այրվել է։ Հիմնական խնդիրը գիհիների ոչնչանալն է»,-ընգծեց Աշոտ Խոյեցյանը։

Հիշեցնենք, որ «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհը բռնկվել է օգոստոսի 12-ին առավոտյան։ Օգոստոսի 14-ին, չնայած պատասխանատու մարմինների ջանքերին եւ կամավորների ու բնակչության օգնությանը, պարզ դարձավ, որ հրդեհը չի հաջողվի հանգցնել։ Հայաստաի իշխանությունները օժանդակություն ցուցաբերելու խնդրանքով դիմեցին Ռուսաստանին։ Հայաստան ժամանեց ՌԴ ԱԻՆ-ի «Իլ 76» ինքնաթիռը։ Ներկա պահին հրդեհը մարված է համարվում, սակայն պրոֆիլակտիկ աշխատանքները եւ իրավիճակի մոնիթորինգը շարունակվում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ