Միանգամից մի քանի շինարարական ընկերություններ Թալիշ գյուղի տարբեր հատվածներում հիմնանորոգման ակտիվ աշխատանքներ են իրականացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Երբեմնի հարուստ ավանդույթներ եւ կարեւոր նշանակություն ունեցող այս գյուղը ոտքի է կանգնում»,-գրել է նա ու լուսանկարներ հրապարակել: