Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ օգոստոսի 28-ին, ընդունել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանին:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտին եւ այստեղ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր: