Իրանը եւ Թուրքիան փորձել են թուլացնել Սիրիայի ինքնիշխանությունը: Այս մասին օգոստոսի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄԷ-ի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բեն Զեյիդ ալ Նահայան:
Նրա խոսքով՝ Իրանը եւ Թուրքիան պետք է դադարեցնեն հակամարտությանը միջամտել: «Ներքին քաղաքական իրավիճակից բացի, սիրիական խնդիրը ծագել է արտաքին ուժերի միջամտության հետեւանքով, մասնավորապես՝ Իրանը եւ Թուրքիան գործել են Սիրիայի ինքնիշխանության թուլացման համար, նրանք պետք է դադարեն հակամարտությանը միջամտել»,- ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: