Ժամանակները, երբ հնչում էին Հյուսիսատլանտյան դաշինքին Ռուսաստանի անդամակցության կոչերը, վաղուց անցել են: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը:
New York Times-ում հրապարակված հոդվածում Հաթչիսոնը նշել է, որ 1990-ական թվականներին Խորհրդային Միության փլուզումից հետո «ՆԱՏՕ-ի ապագան հստակ չէր»: «Բարիդրացիության կարճ ժամանակաշրջանում անվտանգության վերաբերյալ մտահոգություններն ավելի աննշան էին թվում, իսկ պաշտպանական ոլորտում կրճատումները համատարած էին: Ոմանք նույնիսկ ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամակցութկան կոչեր էին անում»,- նշել է դեսպանը: Նրա խոսքով՝ անվտանգության ոլորտում երեւան են եկել նոր մարտահրավեր: «Եվ ոչ միայն Ուկրաինայում ռուսական ռազմական ագրեսիայի ձեւով: Մենք բախվում ենք նաեւ մեր ժողովրդավարական ինստիտուտների սրտին ուղղված հարձակումներին, իսկ ահաբեկչությունը համաշխարհային սպառնալիք է դարձել, այդ թվում՝ Եվրոպայում, ինչպես դա ցույց տվեց Իսպանիայում վերջերս իրագործված ահաբեկչությունը»,- հայտարարել է Հաթչիսոնը: