News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյումրին Հայաստանի ամենահեռանկարային տուրիստական ուղղություններից է: Այս մասին, սեպտեմբերի 1-ին, Գյումրիում խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետն ընդգծել է, որ պետք է հետեւողական աշխատանքներ իրականացվեն այդ ամենը ներկայացնելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ ներկայում ընթացքի մեջ է Գյումրիում զբոսաշրջային կետերի տեղեկատվական կենտրոնի կառուցումը, այժմ աշխատում են նաեւ վրացական տուրօպերատորներին ներգրավելու ուղղությամբ:

Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում Գյումրու Ռուսթավելի փողոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետին զեկուցվել է, որ ամբողջովին ավարտված են կոմունիկացիոն համակարգի նորացման աշխատանքները, կատարվել է հետլիցք, որոշ հատվածներում փողոցը խճապատվել ու բետոնապատվել է: Զուգահեռաբար իրականացվում են նաեւ մայթերի վերանորոգման աշխատանքներ. «Զզբոսաշրջության համար այդպիսի ներուժեր չունենք, ինչպիսին Գյումրին է: Գյումրին ունիկալ է, եւ մենք այդ ծրագրերը շարունակելու ենք»:

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ շինաշխատանքների ընթացքը շարունակելու է գտնվել իր ուշադրության կենտրոնում եւ հանձնարարել պատասխանատուներին անել հնարավորը, որպեսզի դրանք ավարտվեն ըստ սահմանված ժամանակացույցի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ