News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Ոսկետափ գյուղում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած սպանությունից նոր մանրամասներ են պատմում հարազատները:

Հիշեցնենք, որ գյուղի բնակիչ 80-ամյա Սարգիս Թադեւոսյանին դուստրերը հայտնաբերել էին սեփական տանը սպանված վիճակում: Ավելի ուշ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նրա սպանության գործում մեղադրյալ է ներգրավվել նույն գյուղի 27-ամյա բնակիչ Վարազդատը, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: ՔԿ-ի նախնական տվյալներով՝ տեղի ունեցածը վենդետա է եղել: Նա որոշել է վրեժխնդիր լինել հոր սպանության համար:

Սարգիս Թադեւոսյանի հարազատները զանգահարել են NEWS.am-ի խմբագրություն եւ տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասներ հայտնել: Նրանք վրդովված են, որ սպանության գործով միայն մեղադրյալ է ներգրավվել 27-ամյա երիտասարդը, մինչդեռ սպանության օրը դուստրերը տեսել են, որ բակից փախել է չորս հոգի: Նախ հարազատներն ասացին, որ վենդետայի պատճառ հանդիսացած սպանությունը տեղի է ունեցել 1994 թվականին, որի համար դատապարտվել են հինգ հոգի, որից մեկն էլ եղել է Սարգիս Թադեւոսյանը: Վերջինս տասը տարի անցկացրել է անազատության մեջ: Նշենք, որ Սարգիս Թադեւոսյանը կնոջ մահից հետո մենակ էր ապրում: Կինը մահացել է դեպքից մեկ ամիս առաջ: Ըստ հարազատների՝ նրա վրա հարձակվել է չորս հոգի եւ մինչ սպանությունը նախ դաժանաբար խոշտանգել են, գյուղատնտեսական գործիքներով ծեծել են:  «Էդ սպանությունից անցել է 23 տարի, առիթից օգտվել են, որ տանը մենակ է, մտել են ու ոխը հանել են, մի հոգի չի եղել, եղել են 4 հոգի: Ամսի 6-ի գիշերը պապին գնում է լվացարանի մոտ, որ լվացվի, այդ ժամանակ մի քանի տղաներ կանչում են՝ Սաքո-Սաքո, Սաքոն էլ բացում է բակի դռնակը ու հարձակվում են վրան: Ներկայանում են՝ էս ինչ մարդու տղաներն են ու սկսում են հայհոյել, հարեւանները ձայները լսել են, բայց վախեցել են միջամտել, զանգահարել են աղջիկներին, իրանք նույն գյուղում են ապրում: Գալիս են սկսում են հորը փնտրել, մեկ էլ հայտնաբերում են հավաբնի մոտ, տեսնում են արյան մեջ կորած: Մինչեւ նրանք պապի-պապի են գոռացել, չորսն էլ փախնում են նստում մեքենա ու գնում: Եղանով, փոցխով, լոմով էնքան են ծեծել, ջարդել, աչքերը հանած, ականջը կտրած... էդ գոռոցների ժամանակ էն արագությամբ են փախնում, որ դեմքերը չեն ֆիքսում, բայց չորս հոգի են եղել, ինչի՞ են մեկ հոգու անուն նշել»:

Ընտանիքի անդամները կասկածներ ունեն, որ փորձել են դին սավանով փաթաթել ու տնից տանել:

«Մի հոգի կարո՞ղ է մարդուն դաժանաբար սպանել՝ գործի դնելով չորս գործիք: Էն էլ էդ տղեն, ամբողջ գյուղը նրան ճանաչում ա, դա խեղճ տղա ա, ինքը չէր կարող նման բան անել, էդ գործում բարեկամներն էլ կան, մենք պայթում ենք զայրույթից, ամբողջ ազգ ու տակով եկել են դաժանաբար սպանել էդ մեծ մարդուն, բայց հիմա մենակ Վարազդատին են ման գալիս, որ իբր իր վրեժն է լուծել: Վարազդատը միայնակ ընդունակ չէր նման բանի: Բայց Սարգիսը իր արած ու չարած մեղքերի համար տասը տարի նստել է, սպանությունն էլ 23 տարի առաջ է եղել, իրանց պետք էր Սաքոյին վերացնել»:

Հարազատները պահանջում են, որ քննչական մարմինները մեղադրյալների շրջանակը ընդլայնեն: Նշենք, որ սպանության գործով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ