News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԿԺԴՀ-ի վերջին սադրանքների ենթատեքստում քննարկել են Կորեական թերակղզու իրադրությունը։ 
Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ առաջնորդները վճռականորեն դատապարտել են Փհենյանի՝ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերն անտեսելը։ Նշվել է, որ նման քայլերը հակասում են չտարածման գլոբալ սկզբունքներին, տարածաշրջանային  անվտանգության ու կայունության համար լուրջ սպառնալիք ստեղծում։ 
Կողմերը հաստատել են, որ այդ սուր ճգնաժամի կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, բոլոր շահագրգռված կողմերի բանակցությունների միջոցով։ Իրադրության քննարկումը երկու երկրների ԱԳ նախարարների մակարդակով շարունակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ