News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լատինական Ամերիկայում սուրճ աճեցնելու համար պիտանի գրեթե բոլոր տարածքների  կլիման չափից կտաքանա սուրճի ծառերի աճի համար կամ էլ դրանք կկորցնեն կենսականորեն կարևոր գրեթե բոլոր փոշոտողներին, ասվում է PNAS ամսագրում հրապարակված հոդվածում,  փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Սուրճը Երկրի ամենաարժեքավոր ապրանքներից է ու այն աճեցնելու համար պետք է և առանձնահատուկ կլիմա, և մեղուներ, որոնք ունակ են փոշոտել սուրճի ծառերի ծաղիկները։ Մենք առաջին անգամ ենք ուսումնասիրել , թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդելու ծառերի ու մեղուների վրա ու հայտնաբերել ենք, որ սուրճ արտադրողներին շատ ծանր ժամանակներ են սպասում»,- պատմում է Թեյլոր Ռիքեթսը՝ Վերմոնտի համալսարանից։

Սուրճի երկու գլխավոր թշնամիները, ըստ գիտնականների, կլիմայի փոփոխությունն է, որը ոչնչացնում է հով լեռնային տարածաշրջանները արևադարձային գոտիներում, որտեղ կարող է աճել այդ ծառը և Hypothenemus hampei բզեզները, որոնք սովորել են կոֆեինը մարսել ու սրընթաց գրավում են նորանոր տարածքներ Աֆրիկայում ու Հարավային Ամերիկայում։ Գլոբալ տաքացման միակ առավելությունը կլինի այն, որ սուրճի ընդհանուր բերքատվությունն այն տարածաշրջաններում, որտեղ սոււճ կարող է աճել, կավելանա մոտ 20 տոկոսով՝ տեղումների մակարդակի, ջերմաստիճանի ու մեղուների տեսակների թվի ավելացման շնորհիվ։ Այդուհանդերձ, այս դիտարկումները խոսում են այն մասին, որ սուրճը վերացումից և սուրճ աճեցնողներին՝ սնանկացումից պաշտպանելու արմատական մեթոդների մասին արդեն հիմա է պետք մտածել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ