News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պեկինը համարում է, որ բոլոր շահագրգիռ կողմեըր պետք է «համընդգրկուն ու լիարժեք» կատարեն ԿԺԴՀ-ի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձեւը։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, փոխանցում է «Սինհուան»։

Նրա խոսքով՝ հիմա Կորեական թերակղզում իրավիճակը ծայրահեղ բարդ է, զգայուն ու լուրջ, դրա համար էլ կողմերը պետք է սառնարյունություն պահպանեն ու աջակցեն խնդրի խաղաղ կարգավորմանը։ Չինաստանը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու ներառված կողմերի ռացիոնալ շահերը, առաջ է քաշել «կրկնակի սառեցման» (ԿԺԴՀ-ի հրթիռ-միջուկային գործունեության ու ԱՄՆ –Հարավային Կորեա համատեղ զորավարժությունների) , նաեւ թերակղզու ապամիջուկայնացման ու խաղաղության մեխանիզմի զուգահեռ առաջ մղման նախաձեռնություններ, որոնք ուղղված են հենց խաղաղ ճանապարհով Կորեական թերակղզու խնդիրը լուծելուն, հայտնել է Գեն Շուանը։

«Չինաստանը հույս ունի, որ շահագրգիռ կողմերը կաջակցեն մեր ջանքերը, որպեսզի չինական կողմի հետ միասին կառուցողական դեր կատարեն Կորեական թերակղզու խնդրի լուծման մեջ»,- ասել է դիվանագետը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ