Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները ոչինչ են այն բանի համեմատ, ինչը պետք է ի վերջո տեղի ունենա։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը։
«Մենք համարում ենք, որ դա եւս մեկ փոքր քայլ է։ Ես չգիտեմ՝ այդ պատժամիջոցները որեւէ ազդեցություն կունենան, թե ոչ, բայց հաճելի էր ստանալ 15 կողմ ձայներ ։ Սակայն այդ պատժամիջոցները ոչինչ են այն բանի համեմատ, ինչ ի վերջո պետք է տեղի ունենա»,- ասել է նա Մալայզիայի վարչապետ Նաջիբ Աբդուլ Ռազակի հետ հանդիպումից հետո։