Բարսելոնի ոստիկանությունը հայտնել է, որ Սագրադա Ֆամիլիա տաճարի մոտ միջադեպը կեղծ տագնապ է եղել։ Կասկածելի ֆուրգոնում պայթուցիկ չի հայտնաբերվել։
Ավելի վաղ հայտնել էին, որ ոստիկանությունը սակրավորների խումբ է ուղարկել Սագրադա Ֆամիլիա տաճարի մոտ, որպեսզի ստուգի մոտակայքում կայանած ֆուրգոնը։ Մինչ այդ տաճարից ու հարակից տարածքներից մարդիկ տարհանվել էին։