News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հարվարդի համալսարանում (Մասաչուսեթսի նահանգ) տեղի է ունեցել հերթական՝ թվով 27-րդ Շնոբելյան մրցանակաբաշխությունը (Ig Nobel Prize)։ Այդ մրցանակը յուրաքանչյուր տարի հանձնում են աբսուրդային ձեռքբերումների եւ արտասովոր հետազոտությունների համար, հաղորդում է Reuters-ը։

Շնոբելյան խաղաղության մրցանակի է արժանացել շվեյցարացի գիտնականների խումբը՝ դոկտոր Մայլո Փյուենի ղեկավարությամբ (Ցյուրիխի համալսարան)։ Նրանք ապացուցել են, որ ավստրալական աբորիգենների  դիջերդու  երաժշտական գործիքով հոգեւոր երաժշտություն նվագելը օգնում է ազատվել խռմփոցից եւ նպաստում է առողջ քնին։

Ֆիզիկայի ոլորտում մրցանակի է արժանացել ֆրանսիացի հետազոտող Մարկ-Անտուան Ֆարդինը, որն ուսումնասիրել է, թե երբ կատուները կարող են «հեղուկ» եւ «կարծր» լինել։ Ig Nobel-ի մրցանակակիրը մաթեմատիկական բանաձեւեր է օգտագործել, որպեսզի ապացուցի, որ «չափահաս» կատուները տարաներում ավելի արագ են «տարածվում», քան երիտասարդ կենդանիներն ու կատվի ձագերը։

Տնտեսության ոլորտում մրցանակակիր են դարձել ավստրալացիներ Մեթյու Ռոքլոֆն ու Նենսի Գրիրը, որոնք ապացուցել են, որ խաղատանը խաղացողները կարող են ավելի բարձր խաղադրույքներ կատարել, եթե ձեռքում կոկորդիլոս կամ մեկ այլ վտանգավոր կենդանի պահեն։

Անատոմիայից Ig Nobel է ստացել բրիտանացի Ջեյմս Հիթքոութուն՝ պարզելով, որ 30 տարեկանից հետո մարդու ականջները տասը տարին մեկ անգամ շուրջ 2 մմ-ով մեծանում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ