News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ապրող արմատական սալաֆիների քանակը նորից ավելացել է: Վերջին տեղեկությունների համաձայն՝  նրանց թիվը 10 300 է, սեպտեմբերի 15-ին հայտնել է dpa գործակալությունը՝ հղում անելով Սահմանադրության պաշտպանության դաշնային մարմնին:

Դրա հետ մեկտեղ վերջին տարիներին որոշ չափով  նվազել են արմատական իսլամիստների թվի աճի տեմպերը. 2011 թվականին հատուկ ծառայությունները գրանցել են 3800 սալաֆիների, 2015- ի վերջին՝ 8300, իսկ 2017-ի հունիսին ավելի քան 10 հազար մարդու, հաղորդում է DW-ն:

Ըստ իրավապահ մարմինների տվյալների՝ արմատական իսլամիստների ընդհանուր թիվը Գերմանիայի կազմում է 24 հազար։ Նրանցից շատերը համարվում են պոտենցիալ վտանգավոր: 1800 մարդ համարվում է  «իսլամական-ահաբեկչական» սպեկտորի կողմնակից, որոնցից 700-ին ոստիկանությունը  համարում է պոտենցիալ ահաբեկիչ: Վերջինների թվում են «Իսլամական Պետություն»  խմբավորման համար կռված և Գերմանիա վերադարձած  ջիհադականները։

Սահմանադրության պաշտպանության դաշնային մարմնի գնահատմամբ՝ վերջին մի քանի տարիներին  շուրջ 940 գերմանացի իսլամիստներ մեկնել են Սիրիա և Իրաք  ԻՊ-ին միանալու համար: Նրանց շուրջ մեկ երրորդ մասը վերադարձել է, իսկ 145 մարդ զոհվել ռազմական գործողությունների ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ