Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Թումանյան փողոցի բնակյչուհին ահազանգել է, որ իր տնից գողություն է կատարվել: Ոստիկանությունում նա հայտնել է, որ սեպտեմբերի 14-ից մինչեւ սեպտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են տան նախամուտքի պատուհանը, այնուհետեւ մտել տուն եւ այնտեղից գողացել ոսկյա եւ արծաթյա զարդեր, 55 հազար դրամ, 300 հազար ՌԴ ռուբլի, եւ 1000 ԱՄՆ դոլար:
shamshyna.com-ի փոխանցմամբ, տուժած Նատաշա Բ.-ն ոստիկաներին հայտնել է, որ ինքը կրել է 3 մլն 500 հազար դրամի վնաս: