News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հաջորդ տարի աշնանը մենք նախատեսում ենք կազմակերպել մեծ տնտեսական եւ ներդրումային ֆորում Հայաստանում, որի հարթակներում կխոսենք Հայաստանի վաղվա օրվա մասին, Հայաստանի տեսլականի մասին, կներկայացնենք արդեն իսկ հաջողած եւ ընթացքի մեջ գտնվող նախագծերը, ինչպես նաեւ ամբողջովին նոր բիզնես նախագծեր՝ թե մասնավոր եւ թե հանրային-մասնավոր ձեւաչափով: Այս մասին սեպտեմբերի 19-ին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող Հայաստան-Սփյուռք համաժողովում:

«Վստահ եմ, որ նախանշված հաջողություններին ավելի շուտ կհասնենք հայության բոլոր հատվածների հետ համատեղ  աշխատանքը ընդլայնելու եւ ավելի առարկայական եւ արդյունավետ դարձնելու միջոցով, քանի որ միասին այստեղ ունենք հսկայական առավելություն: Մասնավորապես, սփյուռքահայությունը շատ լավ հասկանում է, թե ինչպիսի միաջավայր է ակնկալում օտարերկրյա ներդրողը, եւ կարող է մեզ ուղղորդել։ 
Այդ խնդրի լավագույն լուծումը բազմաֆորմատ համագործակցության խորացումն է: Խիստ կարեւոր է նաեւ ընդհանուր եւ առարկայական, կոնկրետ ծրագրերի քննարկումը:
Դրա համար, հաջորդ տարի աշնանը մենք նախատեսում ենք կազմակերպել մեծ տնտեսական եւ ներդրումային ֆորում Հայաստանում, որի հարթակներում կխոսենք Հայաստանի վաղվա օրվա մասին, Հայաստանի տեսլականի մասին, կներկայացնենք արդեն իսկ հաջողած եւ ընթացքի մեջ գտնվող նախագծերը, ինչպես նաեւ ամբողջովին նոր բիզնես նախագծեր՝ թե մասնավոր եւ թե հանրային-մասնավոր ձեւաչափով: Տրամադրված ենք այդ ֆորումը դարձնել ամենամյա»,– ասել  վարչապետը։

Կարեն Կարապետյանը վստահ է, որ Հայաստանը հրապուրիչ է ոչ միայն իր շուկայով, այլեւ որպես հարմար հարթակ մեծ շուկաներ ներթափանցելու համար:  «Մենք ելք ունենք դեպի ԵՏՄ 180 միլիոնանոց շուկա, որին մուտք գործելու համար հայկական ձեռնարկություններն ունեն առավելություններ եւ արտոնություններ։ Հարեւան Իրանի  դեպքում՝ 80 միլիոնանոց շուկա, սահմանին ազատ տնտեսական գոտի, իսկ ԵՏՄ մակարդակով վարվում են բանակցություններ՝ առեւտրային հատուկ ռեժիմներ ունենալու վերաբերյալ։ Եվրամիություն եւ ԱՄՆ- GSP+ համակարգ, որը հնարավորություն է տալիս հայկական ապրանքներն արտոնյալ ռեժիմներով հասցնել ԵՄ եւ ամերիկյան շուկաներ։ Ավելին ասեմ, Եվրամիության հետ այս նոյեմբերին ստորագրվող համաձայնագիրն առավել կխորացնի այդ համագործակցությունը։ Հարեւան Վրաստանի հետ ունենք  ազատ առեւտրի համաձայնագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ