News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շվեդական Volvo ավտոարտադրողն իր նոր ХС40 պրեմիում դասի կոմպակտ քրոսվերի համար շնորհանդես կանցկացնի Միլանում կայանալիք 80 hours Milan c/o Volvo Cars սկանդինավյան ոճով նոր էքսկլյուզիվ բուտիկի բացման ժամանակ, հաղորդում է Lenta-ն:

Խանութում կներկայացվի Սկանդինավիայի ժամանակակից դիզայնով 40 առաջատար բրենդերի, այդ թվում՝ Teenage Engineering–ի, POC–ի, Front–ի, Monica Förster–ի, John Sterner–ի և այլոց արտադրանքը: Խանութի հաճախորդները կկարողանան ծանոթանալ սկանդինավյան ֆիրմաների հագուստի, աքսեսուարների, գաջետների և տեխնոլոգիական նորարարությունների հետ: Volvo ապրանքանիշը հանդես կգա որպես ցուցահանդեսի համակարգող, որի բոլոր ցուցանմուշները, ներառյալ ավտոմեքենան, հնարավոր կլինի ձեռք բերել տեղում:

80 Hours Milan c/o Volvo Cars-ի պաշտոնական բացումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին, իսկ հաջորդ երեք օրերի ընթացքում՝ Միլանի նորաձևության շաբաթվա ժամանակ, ցանկացողները կկարողանան այցելել ցուցասրահը։

Volvo Cars ընկերությունը 2014 թվականին հայտարարել էր, որ նվազագույնի կհասցնի մասնակցությունը ավտոսրահներին և կփնտրի նոր մոդելները ներկայացնելու նոր ուղիներ: Ներկայումս ֆիրման իր ավտոմեքենաները  Եվրոպայում ցուցադրում է միայն Ժնևի միջազգային ավտոսրահում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրական G-Class-ը
Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու…
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Ամենաշատ