News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեն կարող է «երկրաշարժ» առաջացնել՝ ինչպես եղել է 1915 թվականին, երբ հայերը Ցեղասպանության ենթարկվեցին: Սեպտեմբերի 22-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց Թուրքիայի խորհրդարանի՝ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը:

Նրա խոսքով՝ այժմ նույն բանը տեղի է ունենում քրդերի հետ: «Այդ «երկրաշարժը» կարող է անչափ արյունոտ լինել: Եվ սադրանքների պայմաններում Հայաստանը եւս չի կարող հանգիստ լինել Լեռնային Ղարաբաղի հարցի առումով»,- նշեց Փայլանը: 

Թուրքահայ պատգամավորն այնուհետեւ շարունակեց, որ քրդերը պահանջներ ունեն, եւ 100 տարի անց այդ պահանջներն անպատասխան են մնում: «100 տարի առաջ հայերը նույնպես պահանջներ ունեին, իսկ պատասխանը, ցավոք, Ցեղասպանությունը եղավ: Հիմա քրդերի պահանջները նման են 100, 110 տարի առաջվա մեր պահանջներին: Քրդերը ցանկանում են, որ Թուրքիան ժողովրդավարական լինի: Սակայն, ցավոք սրտի, Թուրքիայի իշխանությունները ազգայնական քաղաքականություն են վարում: Այս պատճառով թուրք զինվորականները հիմա Սիրիայի եւ Իրաքի սահմաններին են գտնվում: Այս շաբաթ Թուրքիայի խորհրդարանը նիստ կհրավիրի եւ կառավարությանը իրավունք կվերապահի, որպեսզի թուրք զինծառայողները կարողանան Իրաքում եւ Սիրիայում գործողություն իրականացնել»,- ասաց Կարո Փայլանը՝ հավելելով, որ Թուրքիան այլ ճանապարհ չգտավ, քան ջարդերը:

Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանի ինքնավար իշխանությունները Իրաքից անկախանալու հանրաքվեի անցկացումը նշանակել են սեպտեմբերի 25-ին՝ անտեսելով կենտրոնական իշխանությունների կարծիքը: Բաղդադում հանրաքվեն ապօրինի են համարում, որի անցկացման դեմ է քվեարկել խորհրդարանը: Այս շաբաթ ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ՄԱԿ ներկայացուցիչները Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպման ժամանակ առաջ են քաշել այլընտրանքային առաջարկ՝ կոչ անելով հանրաքվեն հետաձգել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ