News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախնական տվյալներով՝ 2017 թվականի հունվար-օգոստոսի համար նշված է Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության աճ, որը կազմել է 24,4 տոկոս: Այս մասին սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ, արտահանման աճը կազմել է 21,7 տոկոս, իսկ ներմուծման՝ 26 տոկոս: «Կարելի է նշել, որ արտահանման ոլորտում մենք մոտ ենք ռեկորդ սահմանելուն: Եվ եթե համեմատենք անցյալ տարվա միջին ցուցանիշների հետ, ապա մեզ մոտ աճը կազմում է 200 մլն դոլար»,- ընդգծեց Խաչատրյանը:

Փորձագետը նշեց, որ Հայաստանում ըստ արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշի՝ առաջին տեղում Ռուսաստանն է (22 տոկոս), Բուլղարիան (13,6 տոկոս՝ տնտեսական ընդհանուր կշռից) եւ Շվեյցարիան (12,7 տոկոս՝ տնտեսական ընդհանուր կշռից): Շվեյցարիայի մասին խոսելիս տնտեսագետը նշեց, որ այս երկիր Հայաստանից արտահանվող արտադրանքի մասին տվյալները չեն նշվել, սակայն նա ենթադրում է, որ խոսքը կարող է վերաբերել թանկարժեք քարերին եւ համանման այլ արտադրանքին: Միաժամանակ հայկական արտադրանքի արտահանումը ԱՊՀ երկրներ կրճատվել է եւ կազմել ընդամենը 1,4 տոկոս: Կրճատվել է նաեւ Չինաստան հայկական արտադրանքի արտահանումը: Խաչատրյանի խոսքով՝ նախկինում այն 12 տոկոս է կազմել, իսկ հիմա ընդամենը միայն 4,6 տոկոս:

Ներմուծմանն անդրադառնալով՝ տնտեսագետը շեշտեց, որ այս ոլորտում եւս առաջին տեղում է շարունակում մնալ Ռուսաստանը: Սակայն փորձագետը նշեց, որ Ռուսաստանից Հայաստան ներմուծվող արտադրանքի 28,2 տոկոսից գրեթե 7 տոկոսը այլ երկրներում է արտադրվել: Որպես կանոն՝ Չինաստանում: Հայաստանի համար նշանակալիությաբ երկրորդ ներմուծողն է Վրաստանը, այնուհետեւ՝ Թուրքիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ