News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 30
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ծրագրում է Ռուսաստան այցելել հոկտեմբերի սկզբին եւ մասնակցել Ռուսական էներգետիկ շաբաթին:

«Վենեսուելայի նախագահը, հնարավոր է, Ռուսաստան կայցելի հոկտեմբերի սկզբին»,- հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում լավատեղյակ աղբյուրին:

Նա հավելել է, որ «Մադուրոյի այցը հավանաբար, կհամընկնի հոկտեմբերի 3-7-ը նախատեսված Ռուսական էներգետիկ շաբաթին, որին Վենեսուելայի նախագահը կմասնակցի, եթե ժամանի»:

Հոկտեմբերին նախատեսված այցը կընթանա Վենեսուելայում Ազգային հիմնադիր ժողովի ընտրություններից հետո ներքաղաքական բնույթի խնդիրների եւ Կարակասի ու Վենեսուելայի միջեւ հարաբերությունների լարվածության համատեքստում:

Այս շաբաթ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի «շրջանակում» ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել էր Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասի հետ: «Մենք պատրաստ ենք ԱՄՆ-ի կողմից ցանկացած գործողության տարբերակին, չենք բացառում նաեւ ռազմական տարբերակը: Մենք գիտենք, որ կարող ենք հույս դնել Ռուսաստանի վրա: Մենք բարեկամներ չենք, մենք եղբայրներ ենք»,- հանդիպման ժամանակ ասել էր Վենեսուելայի ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստան-ՄԱԿ համագործակցություն Դամասկոսում․ հայ ականազերծողները 2 մլն քմ տարածք են ականաձերծել
Հումանիտար ականազերծողները Դամասկոսում են...
Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել է հայկական ժառանգության ոչնչացման փաստերի վրա
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Միգել Անխել Մորատինոսին...
ՄԱԿ-ը նախազգուշացնում է 2022 թվականին գների կտրուկ աճի մասին՝ կապված կոնտեյներային բեռնափոխադրումների թանկացման հետ
ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման գործակալությունը հայտնել է, որ այս պահից սկսած մինչեւ 2023 թվականը համաշխարհային ներմուծման գների մակարդակը կարող է աճել 11 տոկոսով․․․
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին. ԱԳՆ խոսնակ
Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը...
ՄԱԿ-ը Երեւանին եւ Բաքվին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Այս պահին մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ գործել համաձայն նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների․․․
ՄԱԿ ԱԽ-ն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով նիստ դեռ չի պլանավորել
Օրակարգում ոչինչ չկա. Բայց տեսնենք։ Մենք կարող ենք դա քննարկել․․․