News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին հաստատել է Կառավարության որոշումը, համաձայն որի՝ Կոմիտաս Կարապետյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նույն օրը նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կոմիտաս Կարապետյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով։

 Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Կարեն Սարգսյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնում:

Նույն օրը նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցչի պաշտոնից:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Կարեն Եղիշյանն ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նույն օրը նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Հարութ Մնացականյանը նշանակվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սպարտակ Թեւոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ։

Նույն օրը նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրի համաձայն՝ Սլավիկ Ասրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ