Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, այցելել է արտաքին գործերի նախարարություն, արտակարգ իրավիճակների պետական ծառայություն ու Շահումյանի շրջվարչակազմ եւ այդ գերատեսչությունների աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարներին:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանը մաղթել է նրանց արդյունավետ աշխատանք, երախտագիտություն հայտնել վերոհիշյալ գերատեսչությունների նախկին ղեկավարներին՝ իրենց գործունեության համար: