Առնվազն չորս մարդ վիրավորում է ստացել ուղեւորատար գնացքի ու զրահապատ մեքենայի բախման հետեւանքով՝ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմից ոչ հեռու, հայտնում է Associated Press-ը։
Բախման հետեւանքով թեթեւ վնասվածքներ են ստացել գնացքի վարորդն ու մեքենայի երեք ուղեւորներ։
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ զրահատրանսպորտյորը մասնակցում էր միջազգային զորավարժություններին, որոնց մասնակցում են 20 հազար զինվորականներ՝ Շվեդիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Նորվեգիայից ու ԱՄՆ-ից։