Մեծ Բրիտանիան լիակատար աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում այս մասին նշեց Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով նախարար Ալեն Դանքընը:
Ի պատասխան հանրապետական պատգամավոր Շուշան Սարդարյանի հարցին՝ կարո՞ղ ենք ակնկալել Մեծ Բրիտանիայի նույնպիսի սկզբունքային դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի խնդրում, բրիտանացի նախարարը խուսափողական պատասխան տվեց՝ ասելով. «Մենք ակտիվորեն աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Եվ երկու կողմերին խրախուսոմ ենք բանակցային գործընթացին ակտիվորեն ներգրավվելու հարցում: Սա կարող է տարածաշրջանում տնտեսական ահռելի առաջընթացի եւ լայն կայունության հանգեցնել»: