News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի բնակիչները Իսպանիայից անկախանալու հանրաքվեին կարող են քվեարկել ցանկացած ընտրատեղամասում, հայտարարել են Կատալոնիայի իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անձնագիր ներկայացնելու դեպքում մարդիկ կարող են դիմել ցանկացած ընտրատեղամա, որը բաց է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) պաշտոնական ներկայացուցիչ Ժորդի Տուրուլը:

Նա նշել է, որ եթե քվեարթերթիկները չբավարարեն, ապա մարդիկ կարող են այն տանից հետները բերել: Նա հիշեցրել է, որ ավելի քան 9 մլն քվեաթերթիկ առգրավել է Իսպանիայի Քաղաքացիական գվարդիան:

Ավելի քան 2300 տեղամասեր պետք է բացվեն ժամը 9.00-ին, սակայն դրանց մեծ մասը ներկայումս փակ է Կատալոնիայի գերագույն դատարանի որոշմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ