News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բարսելոնում ոստիկաններն ընտրողներին ցրելու համար ռետինե փամփուշտներ են կիրառել, որոնք եկել են անկախության հանրաքվեին, հայտնում է SkyNews-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:

Աղբյուրը հայտնում է, որ փողոցներում բարձր ճայթյուններ են լսվում, մարդիկ բղավում են եւ փախչում: Ականատեսները վկայում են, որ արյամբ ծածկված մարդկանց են տեսել: Ոստիկանները ընտրատեղամասերի մոտ երկաթե պատնեշներ են դնում:

Pais-ը հայտնում է, որ մի քանի մարդ տուժել է ոստիկանների հետ բախումների հետեւանքով: Այսպես՝ Բարսելոնի Ջաումե Բալմոս քոլեջում ոստիկանության աշխատակիցների հետ քաղաքացիների բախումների հետեւանքով մի քանի մարդ է տուժել, տեղի ունեցածի վայր են ժամանել շտապ օգնության մեքենաներ:

Բախումներ են տեղի ունեցել նաեւ Ժիրոնայի Սանկտ Խուլիս դե Ռամոս դպրոցում, որտեղ պետք է քվեարկեր Կատալոնիայի վարչապետ Կարլես Պուչդեմոնը: Մեկ մարդ տուժել է, նրան բուժօգնություն է ցուցաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ