News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կոլումբիայում կիրակի՝ հոկտեմբերի 1-ին, սկսել է գործել կանոնավոր բանակի եւ երկրում վերջին ակտիվ ըմբոստ խմբավորման՝ «Ազգային-ազատագրության բանակի» (ELN) միջեւ հրադադարի ռեժիմը, փոխանցում է DW-ն:

Հրադադադարը կտեւի մինչեւ հունվարի 9-ը: Կոլումբիայի իշխանությունները հույս ունեն մինչեւ այդ պայմանավորվել այն երկարացնելու շուրջ: Այս տարվա փետրվարի սկզբից Բոգոտայի եւ ELN-ի ներկայացուցիչները զբաղված են խաղաղ պայմանագրի համաձայնեցմամբ:

ELN խմբավորումը հիմնադրվել է 1964 թվականին կուբայական հեղափոխության ալիքի վրա: Այսօր խմբավորման կազմի մեջ է մտնում մոտ 1500 մարդ: Գրոհայինները հիմնականում գործում են երկրի արեւելքում: Երկրի իրավապահ մարմինները ELN-ին են պատասխանատու համարում հազարավոր հանցագործությունների համար՝ ներառյալ սպանությունների, մարդկանց առեւանգումների եւ բնապահպանական իրավախախտումների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ