News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության «Ամյեն»-«Լիլ» նախօրեի երեկոյան կայացած հանդիպման ժամանակ երկրպագուները տրիբունաներից ընկել են արգելապատնեշի կոտրվելու հետեւանքով: Տուժել է 29 մարդ: 5-ը ծանր վնասվածխքներ է ստացել, փոխանցում է RFI-ն:

Պատահարը տեղի է ունեցել Ամյենի  «Ստադ դե լա Լիկորն» մարզադաշտում հանդիպման 16-րդ րոպեին, երբ «Լիլի»-ը խփել է առաջին գոլը: Այդ պահին «Լիլի»-ի երկրպագուները նետվել են դեպի խաղադաշտի եւ տրիբունայի միջեւ եղած արգելապատնեշը: Այն չի դիմացել, եւ երկրպագուներն ընկել են միմյանց վրա: Դրանից հետո խաղը չեղյալ է համարվել:

Կիրակի առավոտյան տուժածներից 6-ը դեռեւս հիվանդանոցում էին: Բժիշկները նրանց վիճակը կայուն են գնահատում:

Ամյենի դատախազությունը վարույթ է սկսել «առողջությանը ոչ դիտավորյալ վնաս հասցնելու» հոդվածով: Մարզադաշտը, որտեղ պատաահարը տեղի է ունեցել, փակվել է: Առաջիկա օրերին այնտեղ ստուգումներ կիրականացնեն:

«Ամյեն» ֆուտբոլային ակումբի ղեկավար Բերնար Ժոանենը հայտարարել է, որ պատնեշը ոչ մի խնդիր չի ունեցել: Նրա խոսքով՝ ոստիկանությունը նախազգուշացրել էր, որ «Լիլ»-ի սեկտորում ագրեսիվ տրամադրված ֆանատներ կան, որոնք անկանոն կերպով նետվել են պատնեշի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանի հարավում մաքսանենգ ալկոհոլ օգտագործած 34 մարդ է մահացել
Մեթանոլի նույնիսկ աննշան քանակությունն օրգանիզմ ներթափանցելու դեպքում կարող է հանգեցնել կուրության, լյարդի վնասման և մահվան...
Եղեգնաձորի ոստիկանները հուշանվեր թղթադրամներով առևտրի նոր դեպքեր են բացահայտել
Ջերմուկի ոստիկաններն էլ պարզել են, որ գորիսցի երիտասարդներն այդ օրը եղել են նաև Գնդեվազ գյուղում: Ժամը 12.30-ի սահմաններում մթերային խանութում հազար...
Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել
Հատկանշական է, որ Եսայի Քարամյանը վկայի կարգավիճակ ունի «Զանգվածային անկարգությունների» հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում…
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ բնակվող տարեց, ժառանգ չունեցող անձանց բնակարանները. Կա 7 կալանավորված
Թիրախավորելով միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց բնակարանները...
Մեկնարկել է ավտոբուսում ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանի գործով նախնական դատական նիստը
Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ ավտոբուսում տեղի ունեցած…
Ամենաշատ