News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի դեմ դատական գործի նիստի ժամանակ դատախազն ընթերցեց մեղադրական եզրակացությունը։
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը  2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երեւան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած , ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալով՝ Ղուկասյանը հայտարարել էր, որ իրենք այստեղից կարող են ազդել իրադրության վրա։ Ցույցն այլ վայր տեղափոխելու ոստիկանության կոչին ակցիայի մասնակիցները մերժումով են պատասխանել եւ սկսել են քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Ցույցի մասնակիցներն ավելի ագրեսիվ են դարձել եւ անտեսել են ոստիկանության պահանջները, որը, ելնելով նրանց իսկ անվտանգությունից պահանջում էր բողոքի ակցիան այլ վայր տեղափոխել՝ գնդից հեռու։ Հավաքվածները շարունակել են անկարգությունները, ինչը նույնպես հանգեցրել է ոստիկանների շրջանում մարմնական վնասվածքների։
Լսելով մեղադրական եզրակացությունը՝ Ղուկասյանը հայտարարել է, որ մտադիր չէր գրավել շենքն ու պատանդներին, ուստի իր համար անհասականալի է մեղադրական եզրակացության մի մասը, թե «հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով»։
«Դա հորինված մեղադրանք է։ Եթե գործողությունը չի սկսվել, ինչպե՞ս այն կարող է ավարտվել կամ չավարտվել»,- հարցադրում է արել Ղուկասյանը, որն իրեն մեղավոր չի ճանաչում մեղադրանքներից ոչ մեկով։

Հետո դատավորի սահմանած նյութերի քննության կարգն առաջացրեց փաստաբանի բողոքը եւ նրանց միջեւ բանավեճի առիթ դարձավ։ Դրա ընթացքում դատավորը կասկած հայտնեց փաստաբանի կոմպետենտության հարցում, իսկ վերջինս էլ հայտարարեց, որ կմտածի դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնելու մասին։ Բանն այն է, որ դատավորը վճռեց սկսել վկաների հարցաքննությունը, իսկ փաստաբանը պնդում էր հարցաքննել հենց Ղուկասյանին։

Նշենք, որ գործով անցնում է 51 վկա, 36 տուժած։ Վկաներից ոչ մեկը նիստին ներկա չէր։ Ղուկասյանը սարկազմով նշեց,  որ այսպիսի տեմպերով գործը շատ երկար է քննվելու։ Միաժամանակ նա հարց բարձրացրեց, թե ինչու պիտի այդքան երկար կալանքի տակ մնա։ «Ես դա դիտարկում եմ որպես քաղաքական գործչին կալանքի տակ պահելու ձգտում»,- ասաց Ղուկասյանը եւ հավելեց, որ դատարանը չպետք է սպասարկի նման մտադրություններին։

Քանի որ վկաները չէին ներկայացել, նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 10-ը՝ ժամը 14-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ