Կասպից ծովում՝ Իրանի Նոուշեհր քաղաքի մոտակայքում, օրերս երիտասարդ հայուհի է խեղդվել:
NEWS.am-ին Իրանի հայ համայնքից հայտնեցին, որ Վանե Նովշադյանն ԱՄՆ-ից Թեհրան էր գնացել հոր հուղարկավորությանը մասնակցելու համար, այնուհետեւ ընկերները որոշել են աղջկան տանել ծովափ, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը:
Նշենք, որ Վանեն 33 տարեկան էր: Թեհրանում այսօր տեղի է ունեցել երիտասարդ հայուհու հուղարկավորությունը: