News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բոլոր ընկերությունների ստուգման ընթացակարգը հաստատվում է տարեկան ծրագրով. համակարգիչն է ընտրում այն ռիսկային ընկերություններին, որոնք պետք է ստուգումներ իրականացվեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ ՊԵԿ-ը լայնածավալ ստուգումներ է սկսել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում, որոշ ժամանակ առաջ էլ ստուգումներ էին տեղի ունեցել ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ»-ում:

Վարդան Հարությունյանի խոսքով, համակարգչի կողմից ստուգվող ընկերություններն ընտրելուց հետո, դրանք բաժանվում են ամիսների եւ հրապարակվում ՊԵԿ-ի կայքում։

Հարցին, ինչու են Ծառուկյանի ընկերությունները համարվել ռիսկային, ինչ չափանիշներով, նա պատասխանեց. «Ռիսկայնության չափորոշիչներն էլ է համակարգիչը որոշում։ Չափորոշիչները շատ են, թվարկել չեմ կարող, բայց հետո կարող եմ տրամադրել»:

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե ինչու հայտնի գործարարներին պատկանող ընկերությունները չեն հայտնվում օրինապահ հարկ վճարողների ցանկում: Վարդան Հարությունյանն այս առնչությամբ նշեց. «Կան որոշակի չափանիշներ, որոնցով ընտրվում են օրինապահ հարկ վճարողները: Միգուցե ձեր թվարկած ընկերությունները այդ չափանիշներին չեն բավարարել, դրա համար օրինապահ հարկատուի կարգավիճակ չեն ստացել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ