ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականն անակնկալ չէր։ Հոկտեմբերի 9-ին՝ Ազգային Ժողովի ավանդական ճեպազրույցների ժամանակ, այս մասին հայտնել է «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, այլ հարց է, թե ինչպես է եվրոպացի պաշտոնյան լքել զբացեցրած պաշտոնը։ «Եվրոպական միությունը պետք է հետաքննություն անցկացնի Ագրամունտի հրաժարականի հարցով «ադրբեջանական լվացքատան» շրջանակներում»,-մեկնաբանել է Փաշինյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է պարզել, թե ինչ նպատակներով են այս կամ այն որոշումներն ընդունվել ադրբեջանական կողմի օգտին, որոնք ինչ-որ չափով հիմք են հանդիսացել ղարաբաղյան հակամարտության գոտում անցյալ տարվա ապրիլյան էսկալացիայի համար։