News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պարբերականը մեկնաբանելով Ժառանգություն կուսակցությունը նախաձեռնությունը` ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը` հարցադրում է անում, թե ինչու է Ժառանգությունն ակնհայտ ձախողման հեռանկարով պնդում այդ օրինագծի քվեարկությունը, որը տեղի ունեցավ Արցախի անկախության հանրաքվեի 19-ամյակի նախօրեին:

Այդ օրինագծի շուրջ հենց սկզբից բազմաթիվ վեճեր կային: Դրա ժամանակավրեպ լինելու մասին խոսում էին խորհրդարանական եւ արտախորհրդարանական բոլոր ուժերը: Ժառանգությունն իր նախաձեռնությամբ լիովին միայնակ էր, բայց, բնականաբար, ոչ այն պատճառով, որ բոլոր մյուսները չեն ուզում Արցախի անկախությունը: Խորհրդարանական մեծամասնությունը եւ Դաշնակցությունը բազմիցս հայտարարել են, որ օրինագիծը վտանգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին, որ ԼՂՀ-ի ճանաչումը կարող է հիմք տալ Ադրբեջանին պատերազմ սկսել:

Իրականում ոչ միայն քվեարկությունը, այլեւ օրինագծի քննարկումը ցանկալի չէր, քանի որ պատգամավորական կորպուսը հայտնվում էր երկիմաստ վիճակում: Նախաձեռնության դեմ յուրաքանչյուր ձայնը կարող էր գնահատվել որպես ԼՂՀ-ի անկախության ճանաչմանը դեմ ձայն, ինչը չի համապատասխանում իրականությանը:

Եթե խորհրդարանական մեծամասնությունն ու փոքրամասնությունը կարողանային պայմանավորվել` գործը չէին հասցնի մինչեւ քննարկում: Բացի այդ, կար երկու կողմերի համար ընդունելի տարբերակ. օրինագիծն ընդգրկել օրակարգում եւ հետաձգել մինչեւ այն պահը, երբ քաղաքական տեսանկյունից նպատակահարմար կլիներ դրա քննարկումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ